CNN-ն հայտնում է, որ Բայդենի վարչակազմը դաշնակիցներին թույլ կտա F-16-ներ մատակարարել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է դաշնակիցներին թույլատրել Կիևին փոխանցել F-16 կործանիչներ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ:
Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Բայդենի վարչակազմը դաշնակիցներին թույլ կտա F-16-ներ մատակարարել Ուկրաինային։
Ըստ նրանց՝ Սպիտակ տունն ազդարարում է եվրոպացի դաշնակիցներին, որ չի պատրաստվում արգելափակել F-16 մատակարարումները, քանի որ մշտապես գտնվում է Կոնգրեսի և այլ երկրների ճնշման տակ։ Սակայն նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաները տեղյակ չեն ինքնաթիռների արտահանման վերաբերյալ պաշտոնական խնդրանքներին, իսկ Պետդեպարտամենտի պաշտոնյաները դեռ չեն ստացել դրանց տեղափոխման փաստաթղթերը մշակելու հրաման։
Հեռուստաալիքը նշում է, որ որոշ պաշտոնյաներ կասկածում են Կիև F-16-ների առաքման նպատակահարմարության մեջ։ Նրանք կարծում են, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը արդյունավետ է կործանիչների դեմ, ուստի Ուկրաինայի զինված ուժերը փոքր թվով առաքելություններ են իրականացնում՝ օգտագործելով արդեն իսկ ունեցած ռազմական ինքնաթիռները։
Հարակից հրապարակումներ`
- CNN. ԱՄՆ-ի ԶՈւ F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայում
- ԱՄՆ-ն կարդիականացնի Թուրքիայի F-16 կործանիչները
- Պենտագոն. ԱՄՆ-ից կպահանջվի մեկուկես տարի՝ F-16 կործանիչները Ուկրաինային մատակարարելու համար
- Երկու ամերիկյան F-16 կործանիչ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին