Աստղ Գալեյան. Փետն եմ պաչել, դրոշն էմ պաչել, ես իմ երեխուն չեմ շոյել, չեմ ասել, հաջող, բալես
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց ոստիկանների հետ չզրուցելու, նրանց չվիրավորելու մասին ոստիկանության ներկայացուցչի հորդորից 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը հուզվեց։
«Եղել ենք 45 տարեկան, լավ գիտենք, լավ հասկանում ենք՝ ինչն ինչոց է։ Մեզ խելք մի սովորեցրեք։ Ամեն ինչն էլ հասկանում ենք։ Ծնողն ենք, կարանք մի բան էլ ավել ասենք, բա տարել ենք մեր երեխեքին թաղել ենք Եռաբլուրում։ Չենք կարողանում մեր երեխեքին սիրենք, դու կպնում եք չէ ձեր երեխաներին, չէ՞։ Բայց մենք էդ էլ չենք կարում անենք։ Չգիտենք մեր տունը Եռաբլո՞ւրն է, թե՞ մեր տունն է։ Մեզ խորհուրդ մի տվեք, մենք էդ ամենը հասկանում ենք։ Մտեք մեր հոգու մեջ, տեսեք, ինչ է կատարվում»,-ասաց Գալեյանի մայրը՝ տիկին Աստղը։
«Օղորմած պապս ասում էր, եթե մարդու կատուն տանը չի լինում, մարդ չի կարում քնի, կա-տուն»,-կնոջ խոսքը շարունակեց Գարիկ Գալեյանը։
«Բա քսան տարի մեծացրել եմ, իմ բոյից բարձր է եղել։ Ես իմ երեխուն հրաժեշտ էլ չեմ տվել, որ բերել են Եռաբլուր։ Եռագույնով փաթաթել են։ Փետն եմ պաչել, դրոշն էմ պաչել, ես իմ երեխուն չեմ շոյել, չեմ ասել, հաջող, բալես, էլ չենք հանդիպելու։ Ի՞նչ եք ուզում, ի՞նչ խորհուրդ եք տալիս էսօր»,-հուզվեց Աստղ Գալեյանը։
Գարիկ Գալեյանը, դիմելով ոստիկաններին, ասաց՝ իրենց արցունքները չհամարեն թուլություն։
«Շատ ուժեղ ենք, էնքան ուժեղ, որ նորից կյանք եմ տվել։ Նորից կյանք եմ տվել իմ ընտանիքին»,-ասաց տիկին Աստղը։
«Արդեն երեք տարի է՝ հացը կուլ չի գնում, տղեք։ Միս չեմ ուտում, գիտեմ՝ երեխուս միսն եմ ուտում»,-ասաց հայրն ու հեռացավ ոստիկաններից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները դատարանի դիմացից ուժի կիրառմամբ քաղաքացուն բերման ենթարկեցին
- Արշակունյաց պողոտան բացեցին. «Չմտածեք՝ հետքայլ ենք անում»
- Զոհված զինծառայողի հայր. Թող գան մեզ սպանեն, բայց Գայանեն պիտի փակի տակ չմնա
- Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Արշակունյաց պողատան
- Աշոտ Փաշինյանը մեկ քայլ կարող է անել՝ գալ առերեսման ու հրաժարվել իր սուտ ցուցմունքից. Զոհված զինծառայողի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան