Երևանի կոնյակի գործարանը չի դադարեցրել արտահանումը Ռուսաստան
Երևանի կոնյակի գործարանում Մեդիամաքսի աղբյուրները հայտնել են, որ մամուլում տեղ գտած շահարկումներն առ այն, որ Երևանի կոնյակի գործարանը դադարեցնում է ARARAT կոնյակների արտահանումը դեպի Ռուսաստան, չեն համապատասխանում իրականությանը։
Երևանի կոնյակի գործարանը շարունակում է աշխատել կանոնավոր ռեժիմով՝ բոլոր երկրներում կատարելով իր բոլոր պարտավորությունները բոլոր գործընկերների և հազարավոր հայ խաղողագործների առջև, հայտնել են աղբյուրները:
Ավելի վաղ Պեռնո Ռիկար խմբի կողմից ընդունված որոշումը Ռուսաստանում գործունեության դադարեցման վերաբերյալ նշանակում է, որ PR Rouss կազմակերպությունը, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է ARARAT-ի գործընկերը Ռուսաստանի Դաշնության տարածքում, կամփոփի իր գործունեությունը մոտակա ամիսների ընթացքում։ Այնուամենայնիվ, Երևանի կոնյակի գործարանը հանձնառու է ապոհովել իր ապրանքների անխափան հասանելիությունն ամենուր։
Հարակից հրապարակումներ`
- Ոնց որ թե պաշտոնական է, որ «Երևանի կոնյակի գործարանը» դեպի Ռուսաստան դադարեցնելու է իր արտահանումները. Քերոբյան
- Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին