Դավթաշենի փոխթաղապետը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։
Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին՝ այսօր հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մեջքի հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված մի տղամարդ։
«Այս պահին օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում են, աշխատում են»,-հայտնեցին ոստիկանությունից։