Միրզոյանը՝ Լավրովին. Ցավոք, այժմ անհնար չէ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքը պետք է մնար ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, ցավոք, այժմ անհնար է հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը: Այդ մասին 2023 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ բացման խոսքում ասել է Արարատ Միրզոյանը ։
«Շատ ուրախ եմ, որ ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին խոսելու , Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու ևս մեկ հնարավորություն կա»,-ասաց Միրզոյանը և հավելեց. «Հայաստանը, ինչպես միշտ, շատ կառուցողական է մասնակցում բանակցություններին։ Մենք հավատարիմ ենք մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը: Հայաստանը հավատարիմ է մնում մեր երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր եռակողմ հայտարարություններին։
Ցավոք, ինչպես ասում են, «տեղում» իրավիճակը փոքր-ինչ այլ է, և բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից պարբերաբար նկատվում է իրավիճակի սրացման փորձեր։ Մենք տեսնում ենք ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, տեսնում ենք նույն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում, վերջին նման դրսևորումը Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու փորձ է, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ ձևակերպում է Լաչինի միջանցքի ռեժիմը, որը պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ։ Բայց, ցավոք, հիմա անհնար է փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը»,-ասաց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն
- ԱԳՆ. Միրզոյանը կհանդիպի Լավրովին, ապա կկայանա եռակողմ հանդիպում
- Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ Միրզոյանի հետ հանդիպման