Սուպեր Սաքո. Ես վատով չեմ ասել
Սուպեր Սաքոյին այսօր լրագրողները տեսան Կոմիտասի անվան պանթեոնում։ Նա ասաց՝ այստեղ է իր հետաքրքրության համար։ Սուպեր Սաքոն նաև իր աջակցությունն է հայտնելու տիկին Գայանեին։
«Սփյուռքում ապրող երեխաները չգիտեն Կոմիտասի, նրա ապրած կյանքի մասին։ Յութուբյան էջերում ոչ մի տեսանյութ, մուլտֆիլմ չկա։ Ես որոշեցի ֆինանսավորել։ Խոսեցի թանգարանի դիրեկտորի հետ, կքննարկեն ինձ խաբար կանեն։ Մշակույթի նախարարի հետ էլ կխոսեմ, ես ուզում եմ, որ այդ մուլտֆիլմը լինի»,-ասաց նա։
Սուպեր Սաքոն ասաց՝ ասածների համար չի զղջում, ինչ ասել է՝ ճիշտ է ասում։
«Ես խոնարհվում եմ մեր մեծերի առաջ՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի ու այլ երգահաների առաջ։ Ես ասել եմ, որ նա մաքրել է մեր երաժշտությունը։ Ես վատով չեմ ասել։ Գիտե՞ք ինչ, ես հայերեն գրել, կարդալ չգիտեմ, 35 տարի ապրում եմ ԱՄՆ-ում, այսքանը որ խոսում եմ, ինքըստինքյան եմ սովորել»,-ասաց նա։
Երգիչն ասաց, որ այստեղ է՝ նաև իր աջակցությունը հայտնելու զոհված զինծառայողի մորը։
«Ես էլ որոշեցի կանգնել զինվորի մայրերի կողքը։ Ես հայի զավակ եմ։ Ես ոչ մի պոլիտիկական ինտերեսներ չունեմ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտասը արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»
- Անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնողներին
- Օպերային երգիչ Ակսել Դավեյանը պահանջում է Առաջին ալիքից Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող չհաղորդումը հեռացնել յութուբյան ալիքից
- Սուպեր Սաքոյի հարցազրույցից հետո դաշնակահարը պահանջում է Առաջին ալիքի տնօրենի և գլխավոր պրոդյուսերի հրաժարականը