Իշխանությունը նպատային ձևով մեկ օրով ուշացնում է Գայանե Հակոբյանի գործով որոշման հրապարակումը. Աբրահամյան
«Իշխանությունները նպատային ձևով մեկ օրով ուշացնում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով որոշման հրապարակումը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, նաև քննչական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը ժամը 15։00-ին։ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։
Տ.Աբրահամյանն ընդգծեց, որ պետք է նկատի ունենալ, որ տիկին Գայանեն հացադուլի մեջ է, յուրաքանրյուր ժամ կարող է ազդեցություն ունենալ նրա առողջության վրա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ակնհայտորեն երևում է, որ իշխանությունը փորձում է տարբեր տեղերում տարբեր դրսևորումներով սրել իրավիճակը, անընդհատ, կարծես թե փորձում է բախումների, անհանգստությունների տանել։
«Մենք երեք պատերազմների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել, ունենք նաև կենդանի հերոսներ, մարդիկ ովքեր այսօր էլ մեզ հետ ապրում են, բայց այս իշխանության համար այդ մարդիկ որևէ արժեք չունեն, իշխանության այսպիսի վերաբերմունքը հենց դրանով է պայմանավորված։
Արժեհամակարգի ոչ միայն փլուզում է, ակնհայտորեն ցույց է տալիս այն բարոյական անկումը, որը կա այս իշխանության մեջ»,- ասաց Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Հակոբյանի գործով նիստին քննիչն առարկեց անգամ տնային կալանքի կիրառմանը. Ռուբեն Մելիքյան
- Փաստաբան. Քննությանը կհետևի օբյեկտիվ ակտ, եթե ինչ որ բան չփոխվի առանձին սենյակում գտնվելու ընթացքում
- Արշակունյաց պողոտան բացեցին. «Չմտածեք՝ հետքայլ ենք անում»
- Զոհված զինծառայողի հայր. Թող գան մեզ սպանեն, բայց Գայանեն պիտի փակի տակ չմնա
- Վահան Հովհաննիսյան. Նիստի ընթացքում տիկին Գայանեն վատացել է, շտապ օգնություն է հրավիրվել
- Փաստաբան. Աշոտ Փաշինյանն առերեսման եկել էր խիստ պատրաստված
- Աշոտյան. Փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական նիստը անցնում է առանց տեսախցիկների, մի բանի մասին է վկայում
- Կալանավորն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն տիկին Գայանեի
- Ընդդիմադիր պատգամավորները և Հրանտ Թոխատյանը միջնորդություն են ներկայացրել Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության համար
- Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է