ԱՄՆ-ը Սիրիայում Ալ-Քաիդայի առաջնորդի փոխարեն հավանաբար խաղաղ բնակչի է սպանել
Ամերիկացի զինվորականները խոստովանում են, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրենց հարվածների զոհը չի կարող լինել Ալ-Քաիդայի առաջնորդը, այլ քաղաքացիական անձ: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին գրում է Washington Post-ը։
Մայիսի 3-ին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (Centcom) հաղորդել է Սիրիայի տարածքին հասցված հարվածի մասին, որի նպատակը «Ալ-Քաիդայի բարձրաստիճան ղեկավարն էր»։
Սակայն մահացածի ընտանիքը հայտարարել է, որ նա կապ չունի ահաբեկիչների հետ։ Նրանք ասում են, որ 56-ամյա Լոտֆի Հասան Միստոն, որը նախկինում աղյուսագործ էր, ոչխարներ էր արածեցնում, երբ սպանվեց ամերիկյան «Helfire» հրթիռից: Մերձավոր հարազատները 10 երեխաների հորը բնութագրում են որպես բարի, աշխատասեր մարդու, «ում ողջ կյանքն անցել է աղքատության մեջ»։
«Մենք այլևս վստահ չենք, որ սպանել ենք Ալ-Քաիդայի առաջնորդին»,-թերթին ասել է զինվորականներից մեկը։ Մեկ այլ աղբյուր, ընդունելով, որ մահացածը չի եղել հարվածի թիրախը, այնուամենայնիվ պնդում է իր կապը Ալ-Քաիդայի հետ։
Centcom-ի ներկայացուցիչ Մայքլ Լոուհորնը հայտնել է, որ հրամանատարությունը հետաքննում է հրթիռային հարձակման հետևանքով քաղաքացիական անձանց զոհերի մասին հաղորդագրությունները:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան բազան
- Սիրիայում ականի պայթյունից 6 մարդ է զոհվել
- Իրանն անհիմն է համարում ԱՄՆ-ի մեղադրանքները Սիրիայում գտնվող բազայի վրա հարձակման վերաբերյալ
- Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի պատճառով ավելի քան 820 հազար մարդ կորցրել է իր եկամուտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան