Աշոտյան. Փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական նիստը անցնում է առանց տեսախցիկների, մի բանի մասին է վկայում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Սովորաբար խոցված պատվով մարդիկ պատիվ են պահանջում հրապարակավ։ Հատկապես՝ հանրային գործիչները։
Այն փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական նիստը անցնում է առանց տեսախցիկների մի բանի մասին է վկայում.
Այս գործը բացառապես քաղաքական բուտաֆորիա է։
Վերջիվերջո, ինչպես նշեց Աննա Մկրտչյանը, նա չի կարող օգնել Ալենին գտնել այն, ինչ վաղուց չկա»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Աննա Մկրտչյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին:
Հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը դատավոր Ա.Պետրոսյանի աշխատակազմին է հանձնվել 22.11.2022 թվականին:
Այսօր ժամը 11-ին տեղի է ունեցել նախնական դատական նիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան