Այստեղ են ասել՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Իշխանյան
Հրապարակախոս, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Օրենքի պահապան ոստիկանները ձերբակալեցին հայրենիքի համար կյանքը զոհած Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Սրան հետևում է իրավագիտության խորը մասնագետներ, միանգամայն անկախ քննիչների կողմից մեղադրանք առաջադրելն ու կալանքի միջնորդությամբ դատարան դիմելը։
Բնականաբար, մեղադրանքը պաշտպանում է իրավագիտության համաշխարհային կորիֆեյ գլխավոր դատաՂազուհին, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Իրավունքի և օրենքի ծառա դատավորը․․․գործի քննությունը հետաձգում է,քանի որ այն իր ողջ մասնագիտական պատմության մեջ, ամենաբարդ գործն է։ Քաղաքակիրթ, ժողովրդավարական աշխարհում իր գործին ամենանվիրյալ և ամենահայտնի մարդու իրավունքների պաշտպանը լռում է։
Ահա թե ինչպես է մեկնաբանվում, երեկ տեղի ունեցած «առևանգում» կոչվող կեղծ գարշաբեմադրությունը։
Իսկ հերոսի մայրը զնդանում տառապում է։
Եվ դուք բոլորդ՝ ոստիկան, քննիչ, դատաՂազ, դատավոր, ՄԻՊ, հանգիստ շնչում, ուտում խմում , քնու՞մ եք։ Ձեր աչքի առաջ դավաճանը հանձնում է հայրենիքը, ստորացնում հայրենիքի համար զոհվածների ծնողներին և դուք , իմանալով այդ ամենը, բռնաբարելով իրավունք և օրենք, հլու-հնազանդ կատարում եք նրա հրահանգները։
Իսկ դու՞, ա՛յ Աշոտիկ, չե՞ս ամաչում, ա՛յ տղա։
Այստեղ են ասել՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան