Իսկ ովքե՞ր 2016թ․ «հերոսաբար» գրավեցին Երևանի ՊՊԾ գունդը և « հերոսաբար» սպանեցին ոստիկանության սպաներին․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այսօր, «հերոսական» կեցվածքով ու նույն «հերոսական» հայացքով դատարանի մոտակայքում են հայտվել «հերոս և ամենագետ» աժբ-ականները։ Պարզվում է, որ նրանք այնտեղ էին գնացել, ոչ թե սատարելու հայրենիքի համար զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, այլ նրա նկատմամբ սադրանք հրահրողին։
Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել նրանց խոսքերը․ «Ձեր երեխաներին ռուսներն են սպանել»։Եվ սա ասում են այն «հերոսները», որոնք 2020թ․ պատերազմի ժամանակ , «հերոսաբար» լռում էին, իրենց որդիներին էլ տեղավորում արտասահմանում։
Հետաքրքիր է, իսկ ովքե՞ր 2016թ․ «հերոսաբար» գրավեցին Երևանի ՊՊԾ գունդը և « հերոսաբար» սպանեցին ոստիկանության սպաներ Արթուր Վանոյանին, Յուրի Տեփանոսյանին և Գագիկ Մկրտչյանին։ Ըստ «հերոս» աժբ-ականների, պարզ է՝ էլի ռուսները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում