Զելենսկին Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով կմեկնի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական կառավարական ինքնաթիռով կուղևորվի Ճապոնիա՝ մասնակցելու Հիրոսիմայում կայանալիք Յոթնյակի (G7) գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ Զելենսկին Սաուդյան Արաբիայից կժամանի մայիսի 20-ի երեկոյան, որտեղ կմասնակցի Արաբական լիգայի (ԱՊԼ) Ջիդդա քաղաքում կայանալիք գագաթնաժողովին։ Ավելի վաղ Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին, հայտնել էր, որ նրան Ճապոնիա կհասցնեն ամերիկյան ռազմական ինքնաթիռով։
G7-ի գագաթնաժողովի ճապոնացի կազմակերպիչները դեռ պաշտոնապես չեն հաստատել Զելենսկու այցը՝ նշելով, որ ծրագրում փոփոխություններ չկան, ըստ որի՝ մայիսի 21-ին ակնկալվում էր, որ նա առցանց ձևաչափով կմասնակցի։ Միաժամանակ Kyodo գործակալությունը, վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրները, հայտնել է նաև Ուկրաինայի նախագահի անձնական այցի մասին։
Պաշտոնապես այցի մասին հայտարարել է միայն Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Պապին
- Զելենսկին դժգոհել է զենքի մատակարարման ձգձգումից
- Զելենսկին Ուկրաինայում խաղաղության համար անհնարին պայման է առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան