«Ժողովուրդ». Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը հերթական հետքայլն է անում իր իսկ սկզբունքներից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ժողովրդավարության նոր հակառեկորդներ սահմանել: Մշտապես թափանցիկ կառավարման մասին թմբկահարող հեղափոխական իշխանությունն այլևս այնքան է հեռվացել իր իսկ սկզբունքներից, որ հարկ չի համարում անգամ նախարարների գործուղումների մասին տեղեկություն տրամադրել:
Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կայքից տեղեկանում է, որ վարչապետը որոշումներ է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան գործուղումների վերաբերյալ:
Այսպիսով, Անդրեասյանը հունիսի 7-9-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Կազան) Միջազգային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով, իսկ Անահիտ Ավանեսյանը մայիսի 21-23-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային մասնակցելու նպատակով:
Վարչապետի որոշումներում որևէ խոսք չկա՝ թե ինչ միջոցներով են նախարարները գործուղումների մեկնելու՝ ՀՀ պետբյուջեի՞, թե՞ հրավիրող կողմն է հոգալու ծախսերը:
Նկատենք, որ մշտապես թե՛ ԱԺ կայքում, թե՛ կառավարության կայքում հրապարակված գործուղումների մասին որոշումներում հստակ նշված է եղել, թե ինչ միջոցների հաշվին են պատգամավորները կամ նախարարները գործուղման մեկնում: Կարող ենք արձանագրել, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը հերթական հետքայլն է անում իր իսկ սկզբունքներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները