Բայրամով. Հայաստանի հետ բանակցային գործընթացում դրական միտում է նկատվել
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
news.ru-ի հաղորդմամբ, հանդիպմանը Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան նպատակ ունի իրականացնել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։
«Մենք կենտրոնացած ենք նախագահներ Պուտինի և Ալիևի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման վրա»,- ասել է Լավրովը։
Բայրամովն իր հերթին նշել է Հայաստանի հետ բանակցային գործընթացի դրական դինամիկան։
«Հայաստանի հետ բանակցային գործընթացում դրական միտում է նկատվել։ Նկատի ունեմ մայիսին սերտ շփումները (հայկական կողմի հետ.- NEWS.ru)»-, ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը այսօր նույնպես կլինիի Մոսկվայում, որտեղ անցկացվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից
- Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ Միրզոյանի հետ հանդիպման
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից
- Բայրամով. Վաշինգտոնում Երևանն ու Բաքուն մի քայլ առաջ են արել բանակցություններում
- Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները