Լավրով. Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն
Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունները կատարվեն: Ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Վերջին անգամ մենք հանդիպել ենք բավականին վաղուց, շատ նոր թեմաներ են հասունացել, և հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, և ձեր անմիջական երկխոսությունը կօգնի լրացուցիչ արդյունքների հասնել»,-ասել է նա։
Նա առաջարկեց, մինչև երկկողմ բանակցությունների մեկնարկը, եռակողմ ձևաչափով քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը։
«Եվ, ինչպես ասացի, համաձայնեցնել հետագա քայլերը՝ հաշվի առնելով այն հնարավորությունները, որ ունի Ռուսաստանի Դաշնությունը, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ այն հեշտացնելու համար»,-ասել է նա։
Լավրովը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի և ստորագրած եռակողմ հայտարարությունները պարունակում են կայուն լուծումների հասնելու ճանապարհային քարտեզ։
«Հարավային Կովկասի շուրջ վերլուծելով իրավիճակը՝ մենք կարծում ենք, որ մեր առաջնորդների պայմանավորվածություններին այլընտրանք չկա, մենք էլ մեր հերթին լիովին շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունությամբ, խաղաղությամբ, և Ռուսաստանի շահերն այստեղ ուղղակիորեն կապված են։
Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացմանն առնչվող որոշումներն իրականացվեն։ Ես ակնկալում եմ, որ դրանք կհարգվեն բոլոր մյուս երկրների կողմից, որոնք այս կամ այն կերպ շահագրգռված են ներկա գտնվել այս տարածաշրջանում»,-ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ Ղարաբաղում և սահմանին իրավիճակի կայունացմանը զուգահեռ անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրներ, ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը։
«Իհարկե, կքննարկենք խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, որի վրա դուք ակտիվորեն աշխատում եք»,-ասել է նա՝ դիմելով իր գործընկերներին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Միրզոյանը կհանդիպի Լավրովին, ապա կկայանա եռակողմ հանդիպում
- Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ Միրզոյանի հետ հանդիպման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան