«Հրապարակ». Սյունիքը շարունակում է մնալ Արևմուտքի ուշադրության կենտրոնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքը շարունակում է մնալ Արևմուտքի ուշադրության կենտրոնում։ 15 եվրոպական երկրների դեսպաններ օրերս այցելել են մարզ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ։ Որոշել են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացնել Սյունիքում։ Եղել են Կապանում, այսօր Գորիս այց է նախատեսվում։ Հանդիպել են մարզպետի հետ, մասնակցել ցուցահանդեսի, համերգային միջոցառման։
Տարեսկզբից Սյունիքում մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն է ուղղված։ Ասվել էր, որ 5 տարվա կտրվածքով մարզին տրամադրելու են 51 մլն եվրո, երեկ ասվել է 116 մլն-ի մասին։ Սակայն նպատակը ոչ թե Սյունիքի զարգացմանը նպաստելն է, այլ նրա աշխարհաքաղաքական դիրքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները