Անձը որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ․ Ոստիկանություն
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 սմ երկարությամբ ծալովի դանակ։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ հավաքվել էին զոհված զինծառայողների ծնողներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ՝ ի աջակցություն տիկին Գայանեին։ Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ Արշակունյանց պողոտայի երթևեկելի մասից բերման ենթարկեցին մի քաղաքացու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան