«Որդիների կանչ». Բոլորով միասին հիմիկվանից սկսած լինում ենք Երևանի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրում
«Որդիների Կանչ» ՀԿ-ն կոչ է անում բոլորին այսօր ժամը 13։00-ին լինել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ.
«ԱՅՍՕՐ ԺԱՄԸ՝ 13:00-ին, ՄԻԱՍԻՆ, ԲՈԼՈՐՈՎ ՀԵՆՑ ՀԻՄԻԿՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ լինում ենք ք. Երևանի ը/ի դատարանի ՇԵՆԳԱՎԻԹ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ՝ Կոմիտասի պանթեոնին կից դատարանում։
Այսօր վերջնական քննվելու է Գայանեին ձերբակալման բողոքը։
Հասցե՝ Արշակունյաց պողոտա 24/1
Չնայած նրան, որ մեր առավոտն ու գիշերը խառնվել են իրար, բայց ամեն դեպքում ուզում ենք ԲԱՐԻ ԼՈՒՅՍԸ սկսենք ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔԵՐՈՎ…
Շնորհակալություն այն հոծ բազմությանը, այն մարդկանց տեկատարափին, որ եկան, կանգնեցին ու սատարեցին մեզ…, հավատացեք հոգեբանական աջակցությունը շատ մեծ դեր ունի և մենք երեկ հասկացանք, որ կարծես թե դեռ ամեն ինչ չէ, որ կորած է…
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…, սակայն ուզում ենք նշել, որ դեռ պայքարը շարունակվում է ու դեռ չի վերջացել, և կրկին ու կրկին ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ՝ այսօր, ժամը՝ 13:00-ին միանալ մեզ ու այն քաղաքացիներին, ովքեր գիշերել են մեզ հետ դատարանի բակում»։
ՀԿ-ից նաև հայտնում են, որ ընդդիմադիր 2 կուսկացությունների պատգամավորները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ երաշխավորելով հերոսածին Գայանեին ազատումը։
Դերասան Հրանտ Թոխատյանը ևս ներկայացրել է միջնորդություն։
«Առերեսումից հետո՝ Ա. Փաշինյանը պնդել է իր դիրքորոշումը։
Տեսնենք, թե այսօր որոշում է կայացնելու երիտասարդ դատավոր Ժորա Չիչոյանը։ Կարծում ենք՝ պետք է հերոս լինի, ինչպիսի հերոս էր Ժորա Մարտիրոսյանը, ում մորը որ պետք է դատի»,- նշում են ՀԿ-ից։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։ Նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր պատգամավորները և Հրանտ Թոխատյանը միջնորդություն են ներկայացրել Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության համար
- Տիկին Գայանեի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին
- Քննչական մարմինը զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
- Երաշխավորություն է ներկայացվել դատարան Գայանեի ազատության համար. Մամիջանյան
- Այս երիտասարդը՝ Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեին. «Որդիների Կանչ» ՀԿ
- Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է
- Տիկին Գայանեի ձերբակալման բողոքը քննվելու է այսօր․ Փաստաբան
- Քննչական վարչության շենքը շրջապատել են ոստիկանության խմբերը, որտեղ պետք է տեղի ունենա տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի առերեսումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին