Իրավունք 00:47 19/05/2023

Քննչական մարմինը զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ժամը 23։30-ին մերկնարկել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ  բողոքի քննությունը, սակայն այն 24։00-ին ընդմիջվել է։ Դատարանի բակում լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 

«Ժամը 23։30-ին  նիստը բացվել էր, հայտարարվեց, որ քննչական մարմինը ներկայացրել է նաև կալանքի միջնորդություն։ 

Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է քննվի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր ներկայացած բողոքը։ Ըստ ընթացակարգի, եթե այդ ընթացքում ներկայացվում է կալանքի միջնորդությունը, համատեղ է քննվում։ 

Քանի որ նոր նյութեր են ներկայացվել, դատարանը մեզ հարցրեց, թե որքան ժամանակ է մեզ անհրաժեշտ։ Մեկ ժամ խնդրեցինք։ 24։00-ին ընդմիջվեց, ժամը 01։00-ին կսկսվի, քննվելու է  թե ձերբակալման մեր բողոքը, թե կալանավորման միջնորդությունը,  որը ներկայացրել է  վարույթ իրականացնող մարմինը»,- ասաց Ռ.Մելիքյանը։ 

Նա ներկայացեց, որ կալանավորման միջնորդությունը, ըստ օրենքի, երեք տարբեր տարբերակ կարող է լինել. «Վատագույն տարբերակը, հույս ունեմ, դրան չի հասնի, կարող է բավարարվել, լավագույն տարբերակը՝ մերժվել, միջանկյալ տարբերակը, դատարանը կարող է ասել, այո՝ ես համաձայն եմ ընտրվի այլընտրանքային խափանման միջոցներ կամ միջոց, միայն թե կալանք չկիրառվի։ Սա Քրեական նոր դատավարոության նոր կարգավորումն է, կարող է լինել՝  տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, բացակայելու արգելք, նաև երաշխավորություն։ 

Հաշվի առնելով, որ մեծ հնչեղություն ունի, հանրության կողմից հարգված մարդիկ են դատարանի բակում կանգնած, արագ կազմակերպեցինք երաշխավորագրերի հավաքագումը։ ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչ Հրանտ Թոխատյանը տվել են երաշխավորագրեր, փորձելու ենք ներկայացնել կալանքի դեմ մեր առարկությունների շրջանակներում»։ 

Նա կարծում է, որ նիստը կտևի 1,5-2 ժամ, հետո դատարանը կորոշի, թե երբ կհրապարակի, հույս ունեն հենց այսօր։ Դատավորը Ժորա Չիչոյանն է։ 

Հարցին՝ Աշոտ Փաշինյանը բողոք ներկայացրե՞լ է, Ռ.Մելիքյանը պատասխանեց. «Մենք որևէ սահմանափակում չունենք, բայց ես ամեն դեպքում որոշակի սահմաններում կմնամ ու կասեմ շատ կարճ՝ այն, ինչին դուք տեղյակ եք լրատվամիջոցներից, շատ չի տարբերվում նրանից, ինչին մենք ենք տեղյակ որպես վարույթի մասնակցողներ»։

Ճշտող հարցին՝ այսինքն ցուցմունքը պնդե՞լ է Աշոտ Փաշինյանը, Ռ.Մելիքյանը ասաց. «Ես ասացի այն, ինչ ասացի։ Տիկին Գայանեն էլ իր ցուցմունքներն է պնդել։ Մեր պատկերացմամբ, անգամ եթե Աշոտ Փաշինյանի ասած ամեն ինչ ճիշտ է, ինչն այդպես չէ, մենք հակառակն ենք պնդում, բայց  անգամ այդ պայմաններում ուղղակի առևանգման հանցակազմի մասին խոսք չէր կարող գնալ։ 

Մեր պատկերացմամբ, շատ կարևոր է, որ մեքենայում եղել է ընդամենը երկու հոգի՝ վարորդ Գայանե Հակոբյանը, ուղևոր Աշոտ Փաշինյանը, անկախ նրանից, թե ինչ են նրանք այդ ընթացքում խոսել։ Մենք պնդում ենք նույնիսկ Աշոտ Փաշինյանի տված ցուցմունքների պայմաններում, տեսա, որ դրանց հիմնական դրույթները  լրատվամիջոցներում երևում են, առևանգման մասին խոսք լինել չի կարող, խոսք չի կարող լինել ազատությունից զրկվելու մասին։ Անձն ազատությունից զրկված չի եղել։ Ցավոք սրտի, մեքենայից դուրս գալու լավագույն տարբերակը չի ընտրել, բայց նա ուներ այդ հնարավորությունը, բոլոր ողջամիտ հնարավորությունները խուսափել շարունակելու տիկին Գայանեի հետ շփումից։

Այդպես առևանգում չի լինում։ Մեր պատկերացմամբ, սկզբունքորեն հակասում է  առևանգման հասկացությանը։ Առևանգումը ծանր հանցակազմ է։ Ուղղակի չի կարելի պատկերացնել, որ այդպես առևանգում է լինում»։ 

Նա նաև հայտնեց, որ տիկին Գայանեն մի քիչ վատառողջ էր, շտապօգնության մեքենա են կանչել, կայունացել է վիճակը։ 

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}