Գայանե Հակոբյանի գործով նիստին քննիչն առարկեց անգամ տնային կալանքի կիրառմանը. Ռուբեն Մելիքյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ավարտվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, նաև քննչական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի վաղը ժամը 15։00-ին։
«Մեզ համար մի քիչ անսպասելի էր, որ որոշման հրապարակումը նշանակեց վաղը։ Դատարանի հիմնավորումներն ընկալելի էին, բայց դրանով հանդերձ անցանկալի էին։ Դա նշանակում է, որ տիկին Գայանեն մեկ օր ևս պետք է անցկացնի ձերբակալվածների պահման վայրում»,- նշեց փաստաբանը։
Ռ.Մելիքյանն ասաց, որ վերահաստատել են բոլոր պնդումները, հիմնական պնդումը, որ կալանք առհասարակ չկիրառվի, անձն ազատ արձակվի առանց այլընտրանքային խափանման միջոցների, նաև պատրաստակամություն են հայտնել իրենց կողմից նշած բոլոր 4 խափանման միջոցները առանձին կամ համակցության մեջ կիրառմանը՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, երաշխավորություն։
«Մենք խնդրեցինք դատարանին այդ բոլորը դիտարկել։ Քննիչը, ցավոք սրտի, չէր փոխել իր դիրքորոշումը, առարկեց անգամ տնային կալանքին»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան