Սուրենյանց. Ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանուն ընտանիքի
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդու «առևանգման» փորձին ու դրան հետևած իրադարձություններին, գրում է.
«Աշոտ Փաշինյանի հետ կապված պատմությանը միտումնավոր եմ ուշացումով անդրադառնում. սպասում էի, որ կրքերը մի փոքր հանգստանան:
Հիմա, թերևս, ժամանակն է, որպեսզի մի քանի ընդհանրացումներ անեմ.
● Սկզբունքորեն այն կարծիքին եմ, որ որդիները պատասխանատու չեն իրենց ծնողների վարքագծի համար ու նաև որդիների անձնազոհությունը չի կարող մեխանիկորեն տարածվել նրանց ծնողների վրա:
Որդեկորույս ծնողները, ինչքան էլ արդար լինի նրանց ցասումը, Աշոտից պահանջելու որևէ բան չունեն, նրանք բազմաթիվ հարցեր տալու իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանին:
Մյուս կողմից, հենց Նիկոլ Փաշինյանն է նպաստել իր ընտանիքի անդամների, այդ թվում՝ Աշոտի «քաղաքականացմանը»՝ նրանց օգտագործելով որպես «մասովկա» իր էժանագին PR-ում:
● Դատապարտելի է ցանկացած բռնություն, այդ թվում՝ հոգեբանական, երբ մարդուն իր կամքին հակառակ, փորձում են որևէ վայր ուղեկցել, այդ թվում՝ Եռաբլուր:
Բայց այս դեպքում էլ՝ որդեկորույս ծնողներին «քաջալերել» է հենց Փաշինյանը՝ իր հովանավորությամբ անպատիժ թողնելով այն հաստավիզ ոստիկաններին, ովքեր անցած տարի Եռաբլուրում խոշտանգել են այս նույն ծնողներին:
● Հերոսների ծնող լինելը պարտավորեցնող հանգամանք է, որը պետք է որոշակի վարքագիծ պարտադրի: Ես կասկածի տակ չեմ դնում զոհվածների հարազատների օրակարգի անկեղծությունը, բայց Աշոտի հետ «հարաբերություններ պարզելը» լավագույն ձևը չէ:
Մյուս կողմից, տեղի ունեցածը, իրավական, դասական իմաստներով, առևանգում չէ, առավել ևս՝ չի կարելի ծնողների արարքում «ահաբեկչություն» կամ «կազմակերպված հանցագործություն» փնտրել: Իշխանության սազանդարները պետք է վերջ տան քստմնելի այս քարոզչությանը, իսկ զոհվածի մայր տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատության մեջ հայտնվի:
● Եվ վերջապես՝ բավ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը փորձարկումների ենթարկեն այս պետությունը:
Ինչպես օրենքն է սահմանում՝ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները պետք է գտնվեն պետական պաշտպանության ներքո, իսկ եթե Աշոտն այդքան երազում է «ազատ կյանքի» մասին, թող հորը հրաժարական տալու հորդոր անի(ինքս դեմ չեն լինի այս ընտանիքի նույնիսկ «արտագաղթին»):
Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն այնքան ավեր է բերել այս պետության գլխին, որ հասարակության բազմաթիվ շերտեր չեն կարող բացասական էմոցիաներ չունենալ, երբ հանդիպում են «ժողովրդական» վարչապետին կամ նրա «ժողովրդական» ընտանիքի որևէ անդամի:
Ըստ այդմ, թիկնազոր պետք է ոչ միայն Փաշինյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:
Բայց դա ժամանակավոր լուծում է, ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանուն ընտանիքի...»։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր պատգամավորները և Հրանտ Թոխատյանը միջնորդություն են ներկայացրել Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության համար
- Տիկին Գայանեի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին
- Քննչական մարմինը զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
- Երաշխավորություն է ներկայացվել դատարան Գայանեի ազատության համար. Մամիջանյան
- Այս երիտասարդը՝ Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեին. «Որդիների Կանչ» ՀԿ
- Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է
- Ուղղակի խորհուրդ՝ Գայանեին բաց թողնեն, որովհետև նա մեր ամեն ինչն է, հերոսածին մայր է.Լարված իրավիճակ դատարանի դիմաց
- Տիկին Գայանեի ձերբակալման բողոքը քննվելու է այսօր․ Փաստաբան
- Քննչական վարչության շենքը շրջապատել են ոստիկանության խմբերը, որտեղ պետք է տեղի ունենա տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի առերեսումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան