Փաստաբան. Աշոտ Փաշինյանն առերեսման եկել էր խիստ պատրաստված
«Որպես փաստական հանգամանքներ ներկայացվել են միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքը ու տեսագրությունները, այն տեսագրությունները, որոնք մենք ինքներս ենք հրապարակել, այլ որևէ բան չկա»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա մանրամասնեց, որ տեսագրություններով բուն դեպքը տեսանելի չէ, տեսանելի են միայն մեքենա նստելու և մեքենայից դուրս գալու հանգամանքները։
«Տիկին Գայանեին մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում։ Առևույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որևէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակության որևէ բան չկա, հետևաբար միակ այդպիսի փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում են պարոն Փաշինյանի ցուցմունքները»,-ասաց նա։
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ առերեսման ժամանակ կողմերը պնդել են իրենց ցուցմունքները։
«Ընդ որում, պարոն Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այդ առերեսմանը։ Ես այսպիսի օրինակ բերեմ, որ անգամ կանխատեսել ու հաշվառել էր մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը։ Օրինալ, երբ պաշտպանական կողմը հարց տվեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթի» հասնելը չկայի՞ն այլ լուսացույցներ, պարոն Փաշինյանը հայտարարեց. «ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէի կարող իջնել»։ Այ այդպես պատրաստված էր նա եկել առերեսման, խիստ պատրաստված էր իրավական ու իրավաբանական առումով»,-ասաց Վ. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գայանեի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին
- Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է
- Քննչական վարչության շենքը շրջապատել են ոստիկանության խմբերը, որտեղ պետք է տեղի ունենա տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի առերեսումը
- Աշոտ Փաշինյանը մեկ քայլ կարող է անել՝ գալ առերեսման ու հրաժարվել իր սուտ ցուցմունքից. Զոհված զինծառայողի մայր
- Ինչո՞ւ է ուշանում Աշոտ Փաշինյանի ու տիկին Գայանեի առերեսումը. Պարզաբանում են ՔԿ-ից
- Ռուբեն Մելիքյան. Տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին դեռ որևէ լուր չունենք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը