Երևանում կայացած միջազգային իրավական համաժողովի մասնակից փաստաբանները՝ ՀՀ փաստաբանների պալատում
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հրավերով Պալատում հյուրընկավեցին Երևանում կայացած միջազգային իրավական համաժողովի մասնակից փաստաբանները: Այս մասին տեղեկացնում են Փաստաբանների պալատից։
«Հյուրերի կազմում էին Լենինգրադի մարզի փաստաբանների պալատի նախագաց Դենիս Լակտիոնովը, Սանկտ Պետերբուրգի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Ռուշան Չինոկաևը և Ռուսաստանի փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում հյուրերը շրջեցին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հանդիպումներ ունեցան ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի հետ:
Այնուհետև Փաստաբանների պալատի մեծ դահլիճում երկու երկրների գործընկերները քննարկեցին համատեղ գործընկերային հարաբերությունները և փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր:
Սիմոն Բաբայանն ու Արա Զոհրաբյանը պատասխանեցին հյուրերի ամենատարբեր հարցերի՝ ապահովելով փորձի փոխանակում և բովանդակային զրույց, ինչպես նաև ներկայացրել են ոլորտին առնչվող առկա մարտահրավերները և հայ փաստաբանների կողմից կիրառվող մեխանիզմները՝ դրանց հաղթահարման նպատակով:
Հանդիպման ավարտին ռուս գործընկերները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկում անցկացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան