Ինչքա՞ն հաճախ են քաղաքացիները թանգարաններ այցելում. Հարցում
Մայիսի 20-ին Հայաստանում մեկնարկում է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումների շարքը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին անվճար այցելել թանգարաններ։
Panorama.am-ը փոքրիկ հարցման միջոցով փորձեց պարզել՝ պատրաստվու՞մ են արդյոք քաղաքացիները մասնակցել միջոցառումներին, հաճա՞խ են այցելում թանգարաններ, թե՞ ոչ։
«Կուզենայի մասնակցել, բայց շատ զբաղված եմ, չգիտեմ՝ կստացվի՞, թե՞ ոչ։ Շատ լավ բան է, ափսոս, որ այստեղ չեմ լինելու»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցվողների մի մասն էլ առհասարակ տեղյակ չէր, որ նման միջոցառումներ են սպասվում.
«Չգիտեի այդ մասին, իսկ առհասարակ այցելում եմ և ուրախ եմ, որ իրականացվում են նման միջոցառումներ»։
«Վերջերս Փարաջանովի թանգարան էին գնացել, շատ տպավորված եմ և պատրաստվում եմ այլ թանգարաններ ևս այցելել»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
«Կարելի՞ է երեխան պատասխանի»,-հարցրեց մայրն ու խոսքը փոխանցեց երեխային. «Կասկադ ենք գնացել, Մատենադարան»։
Հարակից հրապարակումներ`
- Ժամային փոփոխություններ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում
- Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվեն մշտական ցուցադրության սրահներ
- Այսօր թանգարաններն անվճար են
- «Տատիկիս գործած գորգը»՝ Հայաստանի պատմության թանգարանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան