Ոստիկանները դատարանի դիմացից ուժի կիրառմամբ քաղաքացուն բերման ենթարկեցին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, որտեղ հավաքված են զոհված զինծառայողների ծնողներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, իրավիճակը լարվել է։
Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ Արշակունյանց պողոտայի երթևեկելի մասից բերման ենթարկեցին մի քաղաքացու։
Հարցին, թե ի՞նչ է արել քաղաքացին, ինչո՞ւ են բերման ենթարկում, ոստիկանները չեն արձագանքում։ Ավելի ուշ շրջանառեցին, իբր քաղաքացու մոտ դանակ է եղել։
Հավաքվածները թույլ չէին տալիս ոստիկանական մեքենան, որի մեջ քաղաքացին է, առաջ գնա, շղթա էինն կազմել։ Սակայն ոստիկանական մեքենան, գրեթե մարդկանց վրա քշելով, դուրս եկավ այդ տարածքից։
Ոստիկանների ու ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի միջև վիճաբանություն առաջացավ։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանության մեջ կան մարդիկ որոնք նպատակային սրում են իրավիճակը։
«Պետք է նրանց ականջներից վերցնել ու դուրս շպրտել։ Կան մարդիկ, որոնք իրավիճակը լարում են, հրմշտում են քաղաքացիներին»,- բացատրեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Քննությանը կհետևի օբյեկտիվ ակտ, եթե ինչ որ բան չփոխվի առանձին սենյակում գտնվելու ընթացքում
- Արշակունյաց պողոտան բացեցին. «Չմտածեք՝ հետքայլ ենք անում»
- Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Արշակունյաց պողատան
- «Որդիների կանչ». Բոլորով միասին հիմիկվանից սկսած լինում ենք Երևանի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան