ԱՄՆ-ը և դաշնակիցները մոտակա ամիսներին կորոշեն, թե իրենցից որ մեկը քանի F-16 կփոխանցի Կիևին
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մոտակա ամիսներին կորոշեն, թե ով և ինչ քանակությամբ F-16 կմատակարարի Կիևին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ճեպազրույցում ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Կախված զորավարժությունների ծավալումից, մենք առաջիկա ամիսների ընթացքում կաշխատենք մեր դաշնակիցների հետ՝ որոշելու, թե ուր կտեղափոխվեն ինքնաթիռները, ով կտեղափոխի դրանք և որքան»,-ասել է նա։
Սալիվանը հավելել է, որ այժմ G7 երկրները անցել են հետխորհրդային հանրապետության օդուժի ուժեղացման քննարկմանը «որպես Ուկրաինայի ինքնապաշտպանության մեր երկարաժամկետ հանձնառության մաս»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի ղեկավարներին տեղեկացրել է, որ պետությունները կաջակցեն դաշնակիցների միջոցառումներին՝ ուկրաինացի օդաչուներին կործանիչներ, այդ թվում՝ F-16-ներ վարելու մեջ վարժեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- CNN-ն հայտնում է, որ Բայդենի վարչակազմը դաշնակիցներին թույլ կտա F-16-ներ մատակարարել Ուկրաինային
- CNN. ԱՄՆ-ի ԶՈւ F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայում
- ԱՄՆ-ն կարդիականացնի Թուրքիայի F-16 կործանիչները
- Պենտագոն. ԱՄՆ-ից կպահանջվի մեկուկես տարի՝ F-16 կործանիչները Ուկրաինային մատակարարելու համար
- Երկու ամերիկյան F-16 կործանիչ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան