Մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը. Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրում է.
«Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։ Որոշ իրավիճակներում, գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։
Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորվել չէ եղել․ ամեն բան կատարվել է բոլորիս համար հայտնի հանգամանքների բերումով (վարույթի նյութերին չեմ տիրապետում)։
Այլընտրանքային գործուն խափանման միջոցների (տնային կալանք, գրավ և այլն) առկայության պայմաններում՝ մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը։
Եթե, այնուամենայնիվ, բացառիկ այս գործով ցուցաբերվի «նեոմացոյական» մոտեցում (ցավոք, դրա նախադրյալները տեսնում եմ), ապա նա պետք է տեղեկանա «հիտլերյան» դատավորներին տրված՝ պատմական և իրավական գնահատականներին։ Կա մի տարբերություն․ «Յութուբյան» պատմաշրջանում տեղի ունեցած դեպքերին և դեմքերիին ծանոթանալու համար պատմության տված գնահատականներին ծանոթանալու անհրաժեշտություն չկա․ ամեն բան մնում է «կենդանի»։
Կյանքի դիալեկտիկան այնպիսին է, որ «նեոմացոյական» երիտասարդները սեփական ողբերգությամբ են զգում կամ անխուսափելիորեն կզգան այս գաղափարախոսության՝ բոլորիս համար ողբերգական լինելը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
- Ցավոք, տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը. Ռուբեն Մելիքյան
- #ԳայանենԵսԵմ․ «Որդիների Կանչ» ՀԿ-ն սկսում է ֆլեշմոբ
- Տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը,այս պահին նրան այցելում են ԱԺ պատգամավորները․ Մելիքյան
- Աշոտ Փաշինյանը զոհված զինծառայողի մոր հետ առերեսման էր եկել Նիկոլ Փաշինյանի դիմանկարով վերնաշապիկով, վրան գրված` «Նիկոլ 100%». պաշտպան
- Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի առողջական վիճակը վատ է. Փաստաբան
- Իշխանությունը նպատային ձևով մեկ օրով ուշացնում է Գայանե Հակոբյանի գործով որոշման հրապարակումը. Աբրահամյան
- Գայանե Հակոբյանի գործով նիստին քննիչն առարկեց անգամ տնային կալանքի կիրառմանը. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայողի հայր. Թող գան մեզ սպանեն, բայց Գայանեն պիտի փակի տակ չմնա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան