Ինչու էին Արցախում խնդիրներ ծագել սոցցանցերում
Շրջափակումից ի վեր Արցախում ինտերնետ կապի հետ կապված խնդիրներ հաճախ են ծագում: Վերջին դեպքը՝ մայիսի 18-ի, նախորդներից տարբերվում էր, քանի որ խափանումը ներառում էր միայն կոնկրետ սոցիալական ցանցեր: Մասնավորապես, մոտավորապես ժամը 15։00-ից, արգելափակվել էին «Facebook»,«Instagram» և «Whatsapp» սոցիալական ցանցերը: Մայիսի 19-ի առավոտյան իրավիճակը շտկվել է: Նման դեպք Արցախում առաջին անգամ է գրանցվում: Խնդրի վերաբերյալ Արցախի հանրային հեռուստաընկերության թղթակիցը պարզաբանում է ստացել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության ներկայացուցչից:
Նշվել է, որ բացառապես տեխնիկական խնդիրների պատճառով «Facebook»,«Instagram» և «Whatsapp» սոցիալական հարթակներն անհասանելի են եղել բաժանորդների համար, հաջորդ առավոտյան արդեն ժամը 10։00-ի սահմաններում տեխնիկական խնդիրները լուծված են եղել, այդ հարթակները հասանելի են եղել բաժանորդների համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին