Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք մինչև Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ. Զոհվածի հայր
«Մենք չենք կարող հանգիստ նստել մեր տներում, քանի դեռ մեր հարազատը փակի տակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելուց հետո Հանրապետության հրապարակում նստացույց անող պատերազմում զոհված Ժորա Սարգսյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Նա ընդգծեց, որ իրենց նստացույցն անժամկետ է։
«Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք... Հետագա քայլերն ինչ է լինելու, այս պահին չեմ կարող ասել։ Մենք երբևէ չէինք սպասել, որ դատարանն այսքան ստոր կգտնվի, Ժորա անունով սրիկա դատավորը նման անսպասելի որոշում կկայացնի։ Վատագույնը սպասում էինք, որ կարող է տնային կալանք տա, բայց չէինք սպասում, որ հերոսի մորը կալանավորելու որոշում կայացվի։
Սա էր ամենաանսպասելին, դրա համար մենք միանգամից ի աջակցություն Գայանեի քաղաքով ակցիա արեցինք»,- նշեց նա։
Վ.Սահակյանն ասաց, որ իրենք այստեղ կլինեն երկուշաբթի, երեքշաբթի, այնքան, մինչև ազատ չարձակեն Գայանե Հակոբյանին։
«Մեր նպատակը մեկն է՝ Գայանեն մեկ օր առաջ լինի ազատության մեջ։ Նա ունի առողջական լուրջ խնդիր։ Պատկերացնում եք՝ հացադուլը գումարվի դրան, ինչ կլինի։ Վախենում եմ, քանի որ այս իշխանություններն արյուն տեսնելուց ուրախանում են, կարող է սա նրանց համար ոչ մի էական նշանակություն չունենա։ Գայանեն իմ հարազատն է, իմ բախտակիցը։ Մեր պահանջն է՝ ժամ առաջ Գայանեին ազատության մեջ տեսնել»,- ասաց Վ. Սահակյանը։
Նա ընդգծեց, որ եթե մինչև այսօր դատարանի որոշման հրապարակումը կարծում էր, որ այս գործն 90 տոկսով է սարքած, հիմա արդեն համոզված է՝ 100 տոկոս սարքած գործ է. «Ինչո՞ւ այս սադրանքն արվեց։ Որպեսզի այսօր հերոսածին մորը բանտարկեի՞ն, մեզ կոտրեի՞ն։ Չենք ասել, որ մենք կոտրվող տեսակը չենք, գնալու ենք մինչև վերջ»։
Հիշեցնենք, որ այսօր տիկին Գայանեն դատարանր որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Հակոբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն
- ԺՈՐԱՆ և ժորան
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- Եթե կուզեք՝ ամենաքիչը մեզ պետք է հետաքրքրի այս հասարկությունը, որտեղ մեր զավակներն այլևս չեն ապրում.Ալիս Գևորգյան՝ զոհված Դավիթ Գևորգյանի մայրը
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- Մենք արդեն կորցրել ենք, մեզանից չեն տանելու, ձեզանից են տանելու ձեր երեխաներին.Զոհվածի հայրը՝ ՀՀ քաղաքացիներին
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
- Ցավոք, տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան