Գայանե Հակոբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ուղերձը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից.
Քիչ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ում այցելում էի տիկին Գայանեին։ Փոխանցում եմ տիկին Գայանեի ուղերձը՝ բառացի։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ծանր օրերին ինձ գիշեր-ցերեկ աջակցելու, ջերմություն փոխանցելու համար։ Այդ ջերմությունն ավելի կարևոր սնունդ էր ինձ համար, քան այն հացը, որի ընդունումից որպես բողոքի նշան, հրաժարվել էի։
Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա։
Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն։
Բոլորս ականատես եղանք, որ մեր երկրին, մեր ժողովրդին ուժ տվող նվազագույն բարոյական սկզբունքներն այլևս հիմնավորապես խախտված են, և դրանք հնարավոր է վերականգնել միայն երբ նեռը կհեռացվի կառավարման ղեկից։ Եթե կիսում եք այս համոզմունքը, ապա խնդրում եմ դուրս գալ փողոց և մենակ չթողնել իմ բախտակից ընկերներին՝ մեր հերոս տղաների ծնողներին։
Խնդրում եմ նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին։
Ձեր՝ Գայանե»
Հարակից հրապարակումներ`
- «Թույլ չենք տալու, որ հերոսածին մայրը հացադուլի պայմաններում արժանանա նույն Արմեն Գրիգորյանի ճակատագրին»
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- Եթե կուզեք՝ ամենաքիչը մեզ պետք է հետաքրքրի այս հասարկությունը, որտեղ մեր զավակներն այլևս չեն ապրում.Ալիս Գևորգյան՝ զոհված Դավիթ Գևորգյանի մայրը
- Զոհված զինծառայողների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան