Նիկոլ, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես.Զոհվածների ծնողները ԲԴԽ-ի դիմաց են
«Նիկոլ, դու սուտ ես խոսում, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես, եթե մտածում ես, թե այս ամենից հետո դու պետք է մեռնես՝ չէ, դու չես մեռնելու նիկոլ, 5000 տղերքին պատասխան ես տալու»,-Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո սկսված ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմի զոհերից մեկի հայրը:
Նա նաև դիմեց Հայոց կաթողիկոսին՝ ասելով.
«Վեհափառ մենք կորցնում ենք հայրենիքը, դու պետք գաս ծնողների կողքը կանգնես, երկիր ենք կորցնում, վեհափա՛ռ»:
Մեկ այլ ծնող էլ դիմոց բոլոր զոհվածների ծնողներին՝ հորդորելով քաղաքական հայացքները մի կողմ դնեն, քանի որ իշխանությունները նրանցից մեկին են ձերբակալել, կարմիր գծեր են անցել. և գան հրապարակ:
Զոհվածների ծնողների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները մոտեցան ԲԴԽ-ի շենքին, որը ոստիկանական ուժեղացված հսկողության տակ է և իրենց բողոքը հայտնեցին երկրում արդարադատության վերաբերյալ՝ շեշտելով, որ իրավական համակարգ չկա, այն գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքին:
Զոհվածների ծնողները պահանջեցին, որ բեկանվի Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանում արդեն հերոսածին ծնողի են դատում». զոհվածների հարազատները դիմում են դեսպաններին
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան