Թուրքիայի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները երկնքում անհայտ օբյեկտի հայտնաբերման պատճառով
Անհայտ օբյեկտի հայտնաբերումից հետո թուրքական «Գազիանթեփ» օդանավակայանում տասնյակ չվերթեր են չեղարկվել, ուղևորները ժամերով սպասում են մեկնմանը, իշխանությունները հայտարարություն կտարածեն առաջիկա ժամերին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրում է տեղական տեղեկատվական պորտալը՝ Haberler.com-ը։
Պորտալի տվյալներով՝ մոտավորապես ժամը 00.30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով) երկու մարդատար ինքնաթիռի անձնակազմի կողմից մոտ 2743 մետր բարձրության վրա նկատել են անհայտ առարկա։ «Օդաչուները իրավիճակի մասին հայտնել են Գազիանթեփի օդային երթևեկության կառավարման կենտրոնին»,-գրում է պորտալը։ Նրա խոսքով՝ օբյեկտի հայտնաբերումը «հաստատվել է նաև ավիադիսպետչերների կողմից»։
Հաղորդվում է, որ Գազիանթեփի օդանավակայանում թռիչքները դադարեցվել են:
«Որոշ ինքնաթիռներ, որոնք պետք է վայրէջք կատարեին Գազիանթեփում, ուղղորդվել են դեպի Շանլըուրֆա և Ադանա օդանավակայաններ։ Գիշերվանից Գազիանթեփի օդանավակայանից չեղարկվել է 26 չվերթ, այդ թվում՝ 13 թռիչք և 13 վայրէջք»,-մանրամասնում է հրատարակությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դուբան արգելել է FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքն օդանավակայանում․ Անանյան
- Իրաքը Թուրքիայից պահանջել է ներողություն խնդրել Սուլեյմանիայի օդանավակայանը հրթիռակոծելու համար
- Ստամբուլի օդանավակայնում պայթյուններ իրականացրածները Ռուսաստանից, Ուզբեսկտանից և Ղրղզստանից են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում