Վանդալիզմի դեպք՝ Կոտայքում
Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք Արգել համայնքի տարածքում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, անհայտ անձը կամ անձինք, դեռևս չպարզված հանգամանքներում վնասել են 1986 թ․ կառուցված ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշահամալիրը։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ դիմելու, կատարվածը բացահայտելու համար:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դատապարտում է հուշարձանների հանդեպ նմանօրինակ դրսևորումները, կոչ անում քաղաքացիներին հարգանքով վերաբերել պատմամշակութային արժեքներին՝ ճանաչել, պահպանել,ժառանգել սերունդներին: