«Հրապարակ». Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն են ակտիվացել` ի դեմս Սամվել Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի: Ընդ որում` Բաբայանը պահանջում է իրեն պետնախարար նշանակել: Մյուս կողմից, իշխանության ներսում` խորհրդարանում եւ կառավարությունում, հանգիստ չէ: Արցախի ԱԺ նախագահն էլ նախօրեին պահանջ է հնչեցրել` Արայիկ Հարությունյանը կա՛մ հրաժարական տա` գնա նոր ընտրությունների, կա՛մ վստահության հանրաքվե անցկացնի երկրում:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահը մի քանի օր առաջ հայտարարել էր քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու եւ նոր մարմին ձեւավորելու մասին, որտեղ կընդգրկվեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, այդ թվում` Սամվել Բաբայանը եւ Ռուբեն Վարդանյանը: Սակայն կոնսուլտացիաները չեն ստացվում, քաղաքական ուժերը մի սեղանի շուրջ նստել չեն կարողանում, եւ որեւէ համաձայնություն` գործող իշխանությունների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ չի կայանում:
Երեկ մենք տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել` կանգ առնելով վստահության հանրաքվե անելու առաջարկի վրա: Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում հանրաքվեն կկազմակերպվի, եւ Արցախի ժողովուրդը կպատասխանի մեկ հարցի` վստահո՞ւմ է արդյոք Արցախի նախագահին, թե՞ ոչ: Եվ ներքաղաքական ճգնաժամը կհանգուցալուծվի` այս կողմ կամ այն կողմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները