Այսօր կվերաբացվի Մինաս Ավետիսյանի թանգարանը
Հայաստանի ազգային պատկերասրահը հատկապես վերջին տարիներին մեծ տեղ է հատկացնում մարզային քաղաքականությանը՝ մշակութային ժառանգությունը հասանելի դարձնելով հանրապետության մարզերում։ Ազգային պատկերասրահի 12 մասնաճյուղերից 4-ն այս տարի հանրությանը կներկայանա վերանորոգված և արդիականացված ցուցադրատարածքներով և նոր ցուցադրությամբ։
Ազգային պատկերասրահից հայտնում են, որ այսօր՝ «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակներում, կվերաբացվի Մինաս Ավետիսյանի թանգարանը նկարչի ծննդավայր Ջաջուռում։
Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: Նոր մշտական ցուցադրությունն ընդգրկում է Մինաս Ավետիսյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հանրահայտ ձևավորումներները՝ գունային վառ համադրություններով, ինչպես նաև 1970-1974 թթ․ նկարչի ստեղծած որմնանկարները: Մոնումենտալ նկարչության այս բացառիկ նմուշները, որոնք վնասվել են 1988-ի երկրաշարժի ժամանակ, իտալացի մասնագետների օգնությամբ վերականգնվել են 2009-2012 թթ., և դրանց մի մասը ցուցադրվում է Մինաս Ավետիսյանի թանգարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան