«Փաստ». Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան լիակատար համերաշխություն են հայտնում ՀՀԿ-ին
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունների հրահանգով պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ: Պարզվում է՝ այս թեման քննարկումների լուրջ առիթ է դարձել նաև «դրսում»: Ի մասնավորի, մայիսի 18-ին Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Նախ՝ ասամբլեան Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը ճանաչել է որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն, ինչպես նաև դատապարտել է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին: Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային:
Միևնույն ժամանակ Ասամբլեայի ընդունած բանաձևում նաև նշվում է, որ լիակատար համերաշխություն են հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հանդես գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։ Հավելենք, որ Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դժվար է մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը
- «Հրապարակ». Եթե անգամ ընդդիմությունը հանդես գա նախաձեռնությամբ, ՔՊ-ն էլ հայտարարի, որ դեմ չէ, ստեղծվելուց հետո հանձնաժողովը պարապուրդի կմատնվի
- «Փաստ». Փաստացի ակնարկվում է Արցախում անիշխանության հնարավոր վտանգի մասին
- «Ժողովուրդ». ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյային հեռացնելու հարցն օրակարգից չի հանվել
- «Հրապարակ». Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է
- «Ժողովուրդ». Ինչ է քննարկել Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ