«Թույլ չենք տալու, որ հերոսածին մայրը հացադուլի պայմաններում արժանանա նույն Արմեն Գրիգորյանի ճակատագրին»
«Մեր պայքարը լինելու է շարունակական, հասնելու ենք մեր նպատակին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելուց հետո Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։
Նա նշեց, որ իրենք թույլ չեն տալու, որպեսզի հերոսածին մայրը հացադուլի պայմաններում արժանանա նույն Արմեն Գրիգորյանի ճակատագրին։
«Մեն թույլ չենք տալու, որ այսպես հայրենասեր մարդիկ հյուծվեն ու բանտերում մահանան»,- ասաց նա։
«Ազատություն Գայանե Հակոբյանին»՝ վանկարկեցին Հանրապետության հրապարակում հավաքված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու քաղաքացիները։
Հիշեցնենք, որ այսօր տիկին Գայանեն դատարանր որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- Եթե կուզեք՝ ամենաքիչը մեզ պետք է հետաքրքրի այս հասարկությունը, որտեղ մեր զավակներն այլևս չեն ապրում.Ալիս Գևորգյան՝ զոհված Դավիթ Գևորգյանի մայրը
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- Զոհված զինծառայողների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին