Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների ծնողները փակել են Ամիրյան-Տիգրան Մեծ և Նալբանդյան փողոցները։ Նրանք պահանջում են ազատ արձակել հանուն հայրենիքի կյանքը տված զինվոր Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սարգսյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը մանրամասներ պատմեց, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը ինքնակամ գնացել ու նստել տիկին Գայանեի մեքենան, իսկ այնուհետև ինչ որ պահի իրեն մեքենայից գցել է։
«Ինչու համար է այդ սադրանք արել, մեզ հայտնի չէ»,- ասաց նա։
Զոհված զինծառայողի հայրը նշեց, որ Գայանեն փոքրամարմին անձնավորություն է . «44 տարեկան կնոջ հետ նստած է մեքենայի մեջ, կինը նաև մեքենա է վարում։ Ի՞նչ խոսք ասած պետք է լինի Գայանեն, որ Աշոտիկն իրեն գցած լինի մեքենայից։ Եթե տղամարդ է, հագին շալվար կա, այդ քայլին չպետք է դիմեր։ Մերն ասում էր ՝ փախնում էին բոլոր զինվորները, Աշոտիկն էր կանգնեցնում, հերն ասում էր ամբողջ Ջաբրայիլը տղես է ազատագրել։
Էդ ռեմբոն ո՞նց վախեցավ 44 տարեկան մի փոքրամարմին կնոջից, ինչո՞ւ իր հետ մինչև վերջ չգնաց»։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք մինչև Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ. Զոհվածի հայր
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայողների հարազատներն անհնազանդության ակցիաներ են անում
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց