G7-ի առաջնորդները դեմ են արտահայտվել տարածքների կարգավիճակը ուժով փոխելու միակողմանի փորձերին
Յոթնյակի (G7) երկրների ղեկավարները Հիրոսիմայի գագաթնաժողովի ժամանակ դեմ են արտահայտվել աշխարհի ցանկացած կետում տարածքների կարգավիճակը ուժով փոխելու միակողմանի փորձերին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը տարածել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
«Մենք պաշտպանելու ենք միջազգային սկզբունքներն ու ընդհանուր արժեքները՝ վճռականորեն ընդդիմանալով աշխարհի ցանկացած կետում տարածքների խաղաղ ճանապարհով հաստատված կարգավիճակը փոխելու միակողմանի փորձերին և հաստատելով, որ տարածքների բռնազավթումն արգելված է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում պարզաբանվում է նաև, որ Յոթնյակի երկրների ղեկավարները կողմ են «իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի ամրապնդմանը, ի շահ երկրների՝ ՄԱԿ-ի կանոնադրության հարգմանը»։ Բացի այդ, հայտարարության մեջ խոսվում է «բազմակողմանիության, ներառյալ ՄԱԿ-ի և միջազգային համագործակցության դերը խաղաղության, կայունության և բարգավաճման գործում» և «սահմանված նորմերի համաձայն բազմակողմ առևտրային համակարգի» ամրապնդման անհրաժեշտության մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Մեծ յոթնյակի» առաջնորդները ծրագրում են պարենային անվտանգության նախաձեռնություն սկսել
- Զելենսկին Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով կմեկնի
- «Մեծ յոթնյակ»-ը և Ավստրալիան համաձայնության են եկել ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանաչափի շուրջ
- «Մեծ յոթնյակի» երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ