Վրացական «Georgian Airways»-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում
Վրացական Georgian Airways ավիաընկերության առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ինքնաթիռը Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթ էր իրականացրել շաբաթ օրը՝ մայիսի 20-ին։
«Թռիչքն ավելի մարդաշատ էր, քան երեկվա առաջին ռուսական չվերթը, որտեղ նրանց շամպայն հյուրասիրեցին թռիչքների մեկնարկի կապակցությամբ։ Ինքնաթիռի ծանրաբեռնվածությունը կազմել է մոտավորապես 80%»,-հայտնել են գործակալությունը։
Ինչպես ընդգծվեց, ընկերության թռիչքների թույլտվությունը տրվել է այս տարվա մայիսի 16-ին։
Միաժամանակ ռուսական Red Wings ավիաընկերությունը նույնպես թույլտվություն է ստացել Թբիլիսի և Քութայիսի թռիչքներ իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում
- Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը
- Աղքյորփիով Վրաստանից Հայաստան ճանապարհի վերանորոգման վերջնաժամկետը երկարաձգվել է
- Վրացիները բողոքում են՝ իրենց խնձորը չեն կարողանում իրացնել, Թուրքիայից ներմուծումը մեծ է
- Վրացական ավիաընկերության աշխատակիցները տարհանվել են Սուդանից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան