«Հայաստանում արդեն հերոսածին ծնողի են դատում». զոհվածների հարազատները դիմում են դեսպաններին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշման հրապարակումից հետո դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների հարազատները, քաղաքացիները Արշակունյանց պողոտան փակելուց հետո երթով շարժվում են Հանրապետության հրապարակ։
Երթի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։ Ճանապարհին շատ քաղաքացիներ, ովքեր իմանում են, թե ինչ է տեղի ունեցել, միանում են երթի մասնակիցներին։
Երթի մասնակիցները պարբերաբար փակում են փողոցներ։
Ֆրանսիայի, ՌԴ դեսպանատների մոտ ակցիայի մասնակիցները դիմեցին դեսպաններին. «Հայաստանում արդեն հերոսածին ծնողի են դատում։ Արձագանքեք»։
«Մենք բոլորս Գայանե ենք, ազատություն Գայանեին»՝ գոռում են ակցիայի մասնակիցները։ «Նիկոլ Փաշինյանը անցել է ամեն կարմիր գիծ, այստեղ չկա ոչ մի ժողովրդավարություն։ Ազատություն առաջին կին քաղբանտարկյալին»,- ասացին զոհված զինծառայողների հարազատները՝ դեսպանատների մոտ։
Ծնողները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
- Ցավոք, տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը. Ռուբեն Մելիքյան
- #ԳայանենԵսԵմ․ «Որդիների Կանչ» ՀԿ-ն սկսում է ֆլեշմոբ
- Տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը,այս պահին նրան այցելում են ԱԺ պատգամավորները․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան