«Ժողովուրդ». Ինչ է քննարկել Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների դռնփակ հանդիպումը, որը տեւել է երկու ժամից ավելի: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից: Նախ տեղեկացանք, որ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Փաշինյանի՝ ԱԺ գալը. վերջին պահին են իմացել, որ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, եւ շտապել են ԱԺ: Հանդիպմանը, բացի պատգամավորներից, ներկա են եղել նաեւ դեռեւս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ՔՊ-ականները ոչ ամբողջ կազմով են ներկա եղել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ մի մասը գործուղումների են: Հանդիպման հիմնական օրակարգը եղել է կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը եւ մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան: Փաշինյանը նախ ներկայացրել է բրյուսելյան հանդիպման մանրամասները, ամփոփել է արդյունքները, իսկ ՔՊ-ականները հիմնականում լսողի դերում են եղել, միայն նրանցից մի քանիսն են հարցեր ուղղել Փաշինյանին:
Թեեւ Փաշինյանն ասել է, որ մի շարք կարեւոր հարցերի շուրջ չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, բայց, ընդհանուր առմամբ, Փաշինյանը եւ ՔՊ-ականները դրական են գնահատել Բրյուսելում հանդիպումը: Առաջիկայում Մոսկվայում եւ Քիշնեւում սպասվող հանդիպումներին Փաշինյանը չի անդրադարձել: Նիստի վերջում քննարկվել են ներքաղաքական, կուսակցության գործունեությանը եւ քառօրյային առնչվող ընթացիկ հարցեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա