Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի
Այսօր «Կամավորական շարժում» ՀԿ հանրահավաքը է անցկացնելու Կոռնիձորում։
«Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին ոչ ասելու,
Արցախին և Հայաստանին տեր լինելու մեր որոշումը վերահաստատելու,
Ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար՝
Հրավիրում ենք բոլորին մայիսի 20-ին, ժամը 12։00-ին մասնակցելու Կոռնիձորում՝ Հաքարի կամուրջի սկզբնամասում կայանալիք հանրահավաքին»,- ասվում է շարժման տարածած հայտարարությունում։
Կոռնիձորի մոտ տեղի ունեցող հանրահավաքին միանում են նաև արցախցիները։
Նրանք Ստեփանակերտի Զինվորական Պանթեոնից քայլերթով շարժվել են Արցախը Մայր Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս։