Երկրորդ Ծաղկազարդ՝ մայիսի 21-ին
Հայաստանյան Աաքելական եկեղեցին մայիսի 21-ին կնշի Երկրորդ Ծաղկազարդը։
Qahana.am-ից տեղեկանում են, որ Քրիստոսի Համբարձման տոնի (այս տարի այն նշվեց մայիսի 19-ին) հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից:
Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է:
Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք:
Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան