Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք իր կամքին հակառակ պետք է ստորագրվի. Հրանտ Մարգարյան
«Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանի վրա»-Կոռնիձորում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա հայտարարեց, որ եկել են Կոռնիձոր վճռականությունն արտահայտելու համար:
«Եկել ենք ասելու, որ կամք ուենք մեր երկրին տեր կանգնելու համար, սա կամքի հանրահավաք է, սովորական հանրահավաք չէ»,-ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով՝ հանրահավաքի աջ և ձախ կողմերում կանգնած է մինչև ատամները սպառազինված թշնամին, որոնց դիրքերը երևում է, բայց հանրահավաքի մասնակիցները նրացն վճռական ասում են որ չեն մարսելու:
«Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք այս ժողովրդի կամքին հակառակ պետք է ստորագրվի: Մնեք եկել ենք ասելու, որ դուք չեք մարսելու այն, ինչը որ ձեռք եք բերել, որովհետև դուք ուրիշի հողի համար եք կռվում, չեք հաղթելու, հաղթանակը մերն է լինելու, որովհետեև մերն արդարություն է, ձերն ուրիշի հողին տիրանալու ձգտում»,-ասաց Մարգարյանը և ընդգծեց, որ դրան հասնելու համար ժողովուրդը պետք է բռունցք դառնա և գիտակցի որ իր փոխարեն ոչ մի պետություն չի կռվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները