Հայոց Հայրապետի նվիրական Գահի և նշանակների խորհրդին անդրադառնալը՝ մեծագույն պատասխանատվություն է և շնորհ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Հայոց Հայրապետի նվիրական Գահի և նշանակների խորհրդին անդրադառնալը՝ մեծագույն պատասխանատվություն է և շնորհ:
Հայ իրականությունում Ամենայն Հայոց Հայրապետությունն այն աստվածային վեմն է, որի վրա է կառուցվում հայ կյանքը՝ հոգևոր ու մարմնավոր: Երբ չկա այս ՎԵՄԸ՝ խորտակվում է հայի հոգևոր ու մարմնավոր կյանքը...
Եվս առավել մեր քաոսային օրերում Ամենայն Հայոց Հայրապետության նվիրապետական նշանակները գալիս են մեզ քաջալերելու, գոտեպնդելու և ոգեշնչելու՝ անձնվիրաբար ծառայելու ի պայծառություն Հայոց Եկեղեցու, ի զորեղություն Հայոց պետականության և ի շինություն Հայրենի երկրի:
Ամենայն Հայոց Հայրապետությունն է Արարիչ Աստծո և երկնաբնակ մեր սուրբ նախնյաց առջև պատասխանատու Հայոց երկրի, հայոց ազգի հոգևոր լուսավորության և անվտանգության:
Ուստի, ամեն մի ճշմարիտ հայի սուրբ պարտքն է՝ ակնածանքով իր ներդրումը բերելու այս Սուրբ Նվիրապետության հզորությանը, ծաղկմանը, պաշտպանությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռի Դիվանապետը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
- Հայտնի անձնավորության հերթական մանիպուլյացիան այն մասին. Դանիելյան
- Փաշինյան. Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ազնիվ կլինի կուսակցություն ստեղծի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան