Մենք արդեն կորցրել ենք, մեզանից չեն տանելու, ձեզանից են տանելու ձեր երեխաներին.Զոհվածի հայրը՝ ՀՀ քաղաքացիներին
«Մենք «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անունից երբ հայտարարեցինք, որ մեր պայքարի ուղղությունը փոխում ենք, այդ օրվանից իշխանությունները փորձեցին մեզ լռեցնել»,- Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո սկսված ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմի հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Որպես ասվածի ապացույց՝ նա հայտնեց որ մայիսի 17-ին, երբ գրասենյակում ծնողները հավաքված էին և քննարկում էին հետագա քայլերը, շենք են մտել ոստիկանները և բիրտ ուժով բերման են ենթարկել զոհվածների ծնողներին:
«Ես դիմում եմ բոլոր քաղաքացիներին և իշխանություններին, մենք բոլորս Գայանե եք, մեզանից որ մեկին էլ տանեն, միևնույնն է, մեր շարժումը չի մարելու: Պայքարելու ենք այնքան, մինչև այս իշխանությունները չկարողանան հանձնել մի թիզ հող»,-ասաց զոհվածի հայրը և, շեշտելով, որ իրենց պայքարը նաև նոր զոհեր չունենալու համար է, շարունակեց. «Այն օրը, երբ մեզ բերման ենթարկեցին, այդ օրը սահմանին մենք զոհ ունեցանք: Իրենց քայլերով ուզում են մեզ շեղել»:
Նա ասաց, որ կանխազգացողություն ունի, որ վատ բան է կատարվում և եթե հայ ժողովուրդը չհամախմբվեն, ապա ամեն օր զոհ են ունենալու
«Մենք արդեն կորցրել ենք, մեզանից չեն տանելու, ձեզանից են տանելու ձեր երեխաներին, այնպես որ միացեք և բոլորդ դարձեք Գայանե»,-հայտարարեց 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք միշտ ասում էինք՝ չէիք հավատում, հիմա հավատացի՞ք, որ այս մարդն ամեն ինչի ունակ է. Վահիդ Սահակյան
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան