Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին
Արցախի Հանրապետոթյան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին․
«Կոռնիձորի հանրահավաքի սիրելի' մասնակիցներ
Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։
Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։
Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։
Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը' անփոփոխ։
Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով' փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և սատարում են Արցախի ապաշրջափակմանը և արցախահայության`իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությանը։
Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։
Աստված պահապան համայն հայությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե չմիավորվենք, ապա Լաչինի անցակետը կհասնի մեր դռների դիմաց. Արմեն Ռուստամյան
- Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք իր կամքին հակառակ պետք է ստորագրվի. Հրանտ Մարգարյան
- Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը
- Մենք պետք է հենվենք մեր ժողովրդի վրա. Հանրահավաք՝ Կոռնիձորում
- Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում