Եթե չմիավորվենք, ապա Լաչինի անցակետը կհասնի մեր դռների դիմաց. Արմեն Ռուստամյան
«Թշնամին անցակետը Լաչինում տեղադրելով ուզում է հայ ժողվորդին բաժանի, որովհետև գիտի, որ բաժանելով կարելի է տիրել այս ժողովրդին»,-Կոռնիձորի հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ թշնամին փորձում է համոզել, որ հայ ժողովուրդն անճար է և իրավունք չունի իր պայքարն առաջ տանելու, քանի որ ինքն ուժեն է:
«Մենք եթե այդպես մտածեինք՝ առաջին ազատամարտն էլ չէինք սկսի, այն ժամանակ էլ թշնամին բազմապատիկ էր և մեզնից ավելի հնարավորություններ ու ռեսուրսներ ուներ, բայց մենք միացանք մեկ գաղաթարի շուրջ, որ Հայաստան ու Արցախը մեկ են: «Միացում», դրանով սկսվեց շարժումը: Եվ միացումը բերեց իսկական միացման և եռամիասնության ձևավորման»,-ասաց Ռուստամյանը և շեշտեց, որ իրավիճակի հետ համակերպվելը ինքնաոչնչացում է նշանակելու:
Պատգամավորը հայտարարեց, որ եթե չմիավորվենք, ապա Լաչինի անցակետը կհասնի մեր դռների դիմաց:
Մանրամասները՝ տեսանյութում: