Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Այս մասին հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր բողոքը մերժվեց, վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած կալանավորման միջնորդությունը բավարարվեց»,- ասաց նա։
Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով:
Փաստաբանի կողմից կալանավորման մասին լուրը հայտնելուց հետո դատարանի բակում հավաքվածները վանկարկեցին «ամո՜թ, ամո՜թ», այնուհետև որոշեցին փակել Արշակունյաց պողոտան։
Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
- Ցավոք, տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը. Ռուբեն Մելիքյան
- #ԳայանենԵսԵմ․ «Որդիների Կանչ» ՀԿ-ն սկսում է ֆլեշմոբ
- Տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը,այս պահին նրան այցելում են ԱԺ պատգամավորները․ Մելիքյան
- Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի առողջական վիճակը վատ է. Փաստաբան
- Իշխանությունը նպատային ձևով մեկ օրով ուշացնում է Գայանե Հակոբյանի գործով որոշման հրապարակումը. Աբրահամյան
- Գայանե Հակոբյանի գործով նիստին քննիչն առարկեց անգամ տնային կալանքի կիրառմանը. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը